«Կդորմ մարդ էղեք»․ Մկոյի հումորային լուսանկարը

23:34   30 մարտի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը, որոնք էլ իրենց հերթին ակտիվ արձագանքում են յուրաքանչյուր հրապարակմանը։

Մկրտիչ Արզումանյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրում է սպիտակ հանդերձանք կրում։ Իսկ լուսանկարին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Կդորմ մարդ էղեք»։

Ավելի վաղ Մկոն լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել  էր որդու հետ։ Հայր եւ որդի Արզումանյանները զվարճանում էին։ Ժպիտ պարգեւող կադրին կից հումորիստ-դերասանը գրել էր․ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկիրը»։



© NEWS.am STYLE