Անֆիսա Չեխովան եւ Անաստասիա Զավոռոտնյուկն այսօր Երեւանում էին

23:01   30 մարտի, 2019

Ռուսական շոու-բիզնեսի հայտնի դերասանուհիներ Անֆիսա Չեխովան եւ Անաստասիա Զավոռոտնյուկն այսօր ժամանել են Երեւան: Ռուս հայտնի աստղերը Հայասան եկել էին Artyom’s զարդերի ու ժամացույցի խանութ սրահի վերաբացման միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեց պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը, որն էլ Անֆիսային եւ Անաստասիային ուղեկցել է Երեւանում:

Սոֆյայի խոսքով` հայտնի դերասանուհիները հրաշալի օր են ունեցել մեր մայրաքաղաքում.

«Չնայած վատ եղանակին` շատ հագեցած օր ենք կազմակերպել նրանց համար: Միջոցառումը հրաշալի անցավ, որից հետո նրանց ուղեկցեցինք հայկական ռեստորան, որտեղ նրանք համտեսեցին հայկական խոհանոցի հայտնի ուտեստներ:

Բնականաբար, շատ գոհ են իրենց երեւանյան այցից, ասում են` նման համեղ ուտեստներ ոչ մի տեղ չէին համտեսել: Միայն ափսոսում են, որ շատ ժամանակ չեն կարող անցկացնել Երեւանում: Արդեն մեկնում ենք Մոսկվա»:



© NEWS.am STYLE