Վերջ ընկերությանը․ Ջադա Պինկետ Սմիթը սոցցանցերում այլեւս չի հետեւում Քարդաշյան ընտանիքին

12:12   31 մարտի, 2019

Թվում է, որ Ջադա Պինկետ Սմիթը հերթական անգամ ապացուցել է, որ Քարդաշյանների ընտանեկան դրամայում նա Ջորդին Վուդսին կողմից է։

Պարզվում է, որ Ուիլլ Սմիթի կինը՝ Ջադա Պինկետ Սմիթը, սոցցանցերում այլեւս չի հետեւում Քրիս Ջեններին, Քլոե եւ Քիմ Քարդաշյաններին։ Իսկ այս ամենը Քարդաշյանների ընտանիքի մոր հետ բազմամյա ընկերությունից հետո։ Նրանք Քրիսի հետ անգամ հանգստի են մեկնել միասին։

Ի դեպ, ասում են, որ Ջորդինը մտերիմ հարաբերությունների մեջ է Սմիթների ընտանիքի հետ։ Աղբյուրների խոսքերով Ուիլ Սմիթին նա «հորեղբայր» է կոչում։Թրիսթան Թոմփսոնի հետ սկանդալից հետո Վուդսը հարցազրույց տվեց հենց Ջադեին, որտեղ պատմել էր, որ համբույրից բացի Քլոե Քարդաշայնի դստեր հոր հետ ոչինչ չի եղել։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Պինկետ Ամիթը նրա կողմն է անցել։

Ամեն դեպքում, Քարդաշյանների ընտանիքն արդեն մտերիմ ընկերների ցանկից ջնջել է Վուդսին, չնայած երկրպագուները հույս ունեն, որ այս դրաման Keeping Up With The Kardashians շոուի ռեյթինգը բարձրացնելու համար էր կազմակերպված։

 

Աղբյուրը՝  DailyMail



© NEWS.am STYLE