Սկանդալային Ջուսը՝ համարձակ կերպարում

12:36   31 մարտի, 2019

Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք՝ հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին:

Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։

Ջուսը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու համարձակ կերպարում։

Երգչուհին կրում է սեւ, խորը դեկոլտեով երկարափեշ երեկոյան զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Ջուսը կադրերում բեմում է՝ ելույթի ժամանակ։ Հրապարակումներին կից մեկնաբանություն նա չի կատարել։

Հիշեցնենք՝ երգչուհու՝ ավելի վաղ արված հրապարակումը նվիրված էր Սուրբ Վալենտինի տոնին։ Ջուսը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար էր տեղադրել, որում խորը լանջաբացվածքով զգեստ էր կրում, խոշոր աքսեսուարներ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդամուը։ «Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մկենաբանություններում անգլերեն լեզվով գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE