17:34 31 մարտի, 2019Դեռ օրերս Քիմ Քարդաշյանը Versace ապրանքանիշի հագուստով փայլում էր Փարիզում։ Լուրեր էին շրջանառվում, որ մեկնել էր հզոր գովազդային ընկերության հետ պայմանագիր կնքելու։ Եվ ահա ռեալիթի շոուի աստղն արդեն Լոս Անջելեսում է եւ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ։

Երեկ Քիմն իր Instagram-ում ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ երեք երեխաների հետ լուսանկար էր հրապարակել, իսկ այսօր պապարացիները նրան «բռնացրել են» նոր կերպարում։ Նա ընկերոջ հարսանեկան խնջույքին ներկայացել է արքայադուստր Ժասմինի կերպարանքով։

Նա կրում է հնդկական ոճի հանդերձանք, նրա կերպարը համալրում էր գլխազարգը։ Իսկ ավագ դուստրը՝ Նորթը նախընտրել է վարդագույն զգեստ եւ Dr.Martens բրենդի կոշիկներ։ Նա իրական ոճի օրինակ է մեծանում։

Աղբյուրը՝ DailyMail
Լուսանկարները՝ Jack/BackGrid