«Առանց հեռախոսի ավելի երջանիկ ենք»․ Դեն Բիլզերյանը կիսամերկ մոդելների հետ սեղանի շուրջ զվարճանալիս

19:47   31 մարտի, 2019

Հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ու կրկին շրջապատված է կիսամերկ մոդելներով։ Նրանք նստած են սեղանի շուրջ եւ երջանիկ տեսք ունեն։ Ինչի մասին փաստում է նաեւ Բիլզերյանի գրառումը․ «Առանց հեռախոսի ավելի երջանիկ ենք»։

Ավելի վաղ Դեն Բիլզերյանը համատեղ լուսանկար էր հրապարակել հայտնի ռեփ կատարող Քարդի Բիի հետ։ Ignite ապրանքանիշի հիմնադիրն այն հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր միկրոբլոգում հրապարակման մեջ նշել էր Քարդի Բիին եւ մեկնաբանություններում գրել. «Նրանք մեզ չեն կարող ասել՝ ինչպես վարվել»: Քարդին սեքսուալ կերպարում է, երգչուհին նախապատվություն է տվել սեւ հագուստին։



© NEWS.am STYLE