Սերգեյ Լազարեւն անկողնուց ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել

20:52   31 մարտի, 2019

35-ամյա երգիչ Սերգեյ Լազարեւը համացանցում իրարանցում է ստեղծել իր անկեղծ լուսանկարով։

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին Ռուսաստանը ներկայացնող երգիչ Սերգեյ լազարեւը մարտի վերջին օրն անցկացնում է Հունաստանում։ Այսօր հայտնի կատարողն իր Instagram-ում ամբողջովին մերկ՝ առանց վարտիքի, լուսանկար է հրապարակել։ Նա նստած է անկողնուն, իսկ հայացքն ուղղված է դեպի պատուհանը։

«Բարի լույս, գեղեցիկ աշխարհ», - համեստ մակագրել է հրապարակումը Լազարեւը։

Սերգեյ Լազարեւն իր YouTube-յան ալիքում  հրապարակել է եվրատեսիլյան իր  տեսահոլովակը, որը նկարահանված է «Scream» երգի հիման վրա։ Հենց այս երգով էլ նա պատրաստվում է Իսրայելում ներկայացնել Ռուսաստանը։



© NEWS.am STYLE