«Անմնացորդ սիրեք ձեզ»․ Տաթեւ Սարգսյանի գայթակղիչ լուսանկարը

21:43   31 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գայթակղիչ տեքսով։ Նա կրում է սպիտակ՝ կարճ զգեստ, որի վրա առկա են տարբեր երանգներ։ Զգեստն ընդգծել է հմայիչ հայուհու  սլացիկ ոտքերը։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել , որում կրում էր վագրային պրինտով ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ամառային վերնաշապիկ, ջինսե բաճկոն եւ բարձրակրունկներ։ Կադրին կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Կայնքում ամեն ինչ արվեստ է։ Այն, ինչ դուք անում եք․ ինչպես եք հագնվում, ինչպես եք սիրում ինչ-որ մեկին եւ ինչպես եք խոսում։ Ձեր ժպիտն ու անձը։ Այն, ինչին հավատում եք եւ ձեր երազանքները, ինչպես եք գինի խմում, ինչպես եք ձեւավորում ձեր տունը։ Կամ ինչպես եք ուրախանում, գնումների ձեր ցանկը, ուտելիքները, որոնք ուտեւմ եք, ինչպիսին է ձեր ձեռագիրը։ Եվ այն, թե ինչպես եք Ձեզ զգում։ Կյանքն արվեստ է»։



© NEWS.am STYLE