Կանաչ, թավշյա տաբատ սեւ վերնազգեստ․ Մերի Հակոբյանը ներկայացել է գարնանայի լուքով

23:04   31 մարտի, 2019

Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում այնքան էլ ակտիվ չէ: Նա ժամանակ առ ժամանակ իր երկրպագու-օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է իր առօրյա լուքը։ Մերին կրում է կանաչ, թավշյա տաբատ, սեւ սվիտեր, սեւ կաշվե պիջակ, իսկ կերպարը համալրում են բարձրակրունկները։ Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել, սակայն նրա երկրպագուները ջերմ ու դրական մեկնաբանություններով ողողել են լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածը։

Ավելի վաղ հրապարակել էր լուսանկարներ որոնցում ներկայացրել էր իր շքեղ տեսքը։ Մերին կրում էր սպիտակ տաբատ եւ նույն երանգի, ուսը բաց վերնաշապիկ։ Լուսանկարները մեկնաբանված չէն։



© NEWS.am STYLE