Victoria’s Secret-ի հրեշտակը Snapchat-ի գլխավոր տնօրենից սպասում է երկրորդ երեխային

23:33   31 մարտի, 2019

Ընդհամենը 10 ամիս է, ինչ 35-ամյա սուպերմոդել Միրանդա Քերր երկրորդ անգամ է մայրացել։ Նա 28-ամյա Էվան Շպիգելից որդի է ունեցել։ Միրանդայի ամուսինը Snapchat-ի գլխավոր տնօրենն է։ Բացի այդ Շպիգելն ընդունել է նաեւ Օրլանդո Բլումի հետ ամուսնությունից ծնված մոդելի 8-ամյա որդուն։ Այժմ հայտնի է դարձել, որ զույգը սպասում է երկրորդ երեխային։

«Միրանդան, Էվանը, Ֆլինն ու Հարթն անհամբեր սպասում են, թե երբ է լույս աշխարհ գալու ընտանիքի եւս մեկ անդամ», - պատմել է Քերրը։

Քերրն ու Շպիգելն ամուսնացել են 2017թ․-ի մայիս ամսին։ Պսակադրությունը տեղի է ունեցել հարավային Քալիֆորնիայում։,

Միրանդան հանդիսանում է աշխարհի ամենահյտնի մոդելներից մեկը։ Նա Victoria’s Secret-ի առաջին ավստրալացի հրեշտակն է եւ ավստրալական Portmans ընկերության դեմքը։ Մոդելային կարիերան աղջիկը սկսել է գովազդային ընկերությունում։

Աղբյուրը՝  People



© NEWS.am STYLE