Քայլի Ջենների առաջին մեկնաբանությունը Քլոեի եւ Տրիստանի հետ կապված սկանդալից հետո

11:11   1 ապրիլի, 2019

Այն մասին, որ Տրիստան Թոմփսոնը Քլոե Քարդաշյանին դավաճանել է Քայլի Ջենների լավագույն ըներուհու՝ Ջորդին Վուդսի հետ, կարծես գիտեն նաեւ դպրոցականները։ Իրավիճակը սրվել է նաեւ պայմանավորված այն հանգամանքով, որ Քայլին եւ Ջորդինը համատեղ բիզնես ունեն. նախորդ տարվա սեպտեմբերին թողարկվել է Kylie x Jordyn հավաքածուն։

Սկանդալից հետո Քայլին երկու անգամ նվազեցրել է շուրթերի համար նախատեսված հավաքածուի գինը։ Ըստ լուրերի՝ դա արվել է այն պատճառով, որ Ջորդինին ավելի քիչ գումար հասնի։ Սակայն մի քանի ժամ առաջ Քայլին հայտարարել է, որ նման բան չի արել. «Դա չի համապատասխանում իմ բնավորությանը։ Ես երբեք նման բան չէի անի։ Երբ տեսա, ինքս էլ զարմացա»,- The New York Times-ի հետ զրուցում հայտարարել է նա։

Նկատնեք, սա առաջին անգամն է, երբ Քարդաշյանների կրստեր քույրը սկանդալի առնչությամբ որեւէ բան է մեկնաբանում։ Հաղորդվում է, որ նա այլեւս չի շփվում լավագույն ընկերուհու՝ Վուդսի հետ, սակայն Instagram-ում Քայլին չի դադարել հետեւել նրա էջին։ Իր հերթին Ջորդինը Ջադա Պակեթ-Սմիթի (Ուիլ Սմիթի կինը) հայտարարել է, որ փորձել է բացատրել Քայլիին, սակայն ապարդյուն։ Արդյունքում Ջադան եւս Վուդսի կողմն էր անցել՝ Instagram-ում դադարելով հետեւել Քարդաշյաններին, թեեւ ընկերական հարաբերություններ ուներ ընտանիքի մոր՝ Քրիս Ջենների հետ։



© NEWS.am STYLE