Լեոնիդ Ագուտինը եւ նրան «գրաված» հայ երաժիշտ Արտակ Ներսիսյանը հանդիպել են Մոսկվայում համերգի ընթացքում

12:26   1 ապրիլի, 2019

Կոմպոզիտոր, պոետ եւ երգիչ Լեոնիդ Ագուտինը համարվում է ռուսական շոու-բիզնեսի սյուներից մեկը՝ վառ, «համեղ», ֆանկ։ Նույնիսկ ամենահայտնի հիթերը թարմացնելու համար նա օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ արտասահմանյան աստղերի հրավիրելով։  Գարիկ Մարտիրոսյանի հոբելյանին, որին մասնակցել են երաժշտական բենդեր Հայաստանից, նրան զարմացրել է հայ երաժիշտը՝ շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Леонид Агутин (@agutinleonid)

«Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն ուրախ էր եւ երաժշտական։ Հատկապես գրավեց Արտակ Ներսիսյանը։ Լավ երաժիշտ է»,- Instagram-ի իր էջում գրել էր Ագուտինը։

Տաղանդավոր արտիստները հանդիպել են. այս անգամ Լեոնիդի՝ «Կրոուս սիթի հոլում» մենահամերգի ընթացքում։ Լուսանկարը հրապարակել է Mr.Harmonica-ն՝ Արտակ Ներսիսյանը, ում հիացրել է ռուս արտիստի շոուն։ «Հիասքան էր։ Լի էներգիայով եւ հույզերով»,- իր միկրոբլոգում գրել է երաժիշտը։  

Արտակ Ներսիսյանը Ուրախների եւ հնարամիտների ակումբի եւ PS club-ի նախկին անդամ է։ Սակայն նրան ճանաչում է բերել շրթհարմոն նվագելը. տաղանդավոր երաժիշտը վիրտուոզ կերպով է կատարում ցանկացած կոմպոզիցիա։



© NEWS.am STYLE