Կատա՞կ, թե՞ իրականություն. Անուշկա Մարգարյանը մեկնաբանում է ընտրյալ ունենալու լուրերը

12:45   1 ապրիլի, 2019
Դերասանուհի Անուշկա Մարգարյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որով նոր «իրարանցում է ստեղծել» համացանցում: Դերասանուհու լուսանկարում նրա եւ մի տղամարդու ձեռքերն են, իսկ հրապարակմանը կից Անուշկան նշել է` «նոր հարաբերություններ»:
Դերասանուհու ընկերները մեկնաբանություններում հետաքրքրվել են` արդյոք Անուշկան գտե՞լ է իր երկրորդ կեսին, թե՞ սպրիլմեկյան կատակ է արել: Սակայն Անուշկան թեմայի շուրջ որեւէ հաստատում չի արել:
NEWS.am STYLE-ը հարցի պատասխանը փորձեց ճշտել դերասանուհուց. «Նախ` ուզում եմ շնորհավորել բոլորին` ապրիլի 1-ի` հումորի օրվա առթիվ: Ինքս շատ եմ սիրում հումորով մարդկանց: Մեկնաբանություն, որպես այդպիսին, չեմ ուզում անել, պարզապես ասեմ, որ լուսանկարում պատկերված է մի մարդու ձեռք, որին շատ եմ սիրում, եւ այս խոստովանությունս կապ չունի ապրիլմեկյան հումորի հետ»,-նշեց Անուշկան:
Սյունե Առաքելյան


© NEWS.am STYLE