Լոս Անջելեսում սպանել են հայտնի ռեփերի

13:01   1 ապրիլի, 2019

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Լոս Անջելեսում մահացել է 33-ամյա ռեփեր Nipsey Hussle-ը. երաժիշտին սպանել են հագուստի իր խանութի մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ Էրմիասից (ռեփերի իսկական անունը) բացի՝ վիրավորվել է եւս երկու մարդ։

Ոստիկանությունը կասկածում է 20-ամյա սեւամորթ տղամարդու, որի ինքնությունն առայժմ պարզ չէ։ Հանցագործը մի քանի անգամ կրակել է ռեփերի ուղղությամբ, ապա թաքնվել մեքենայում, որի ղեկին կին է եղել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lauren London (@laurenlondon)

Nipsey Hussle-ի ընկերուհին՝ Լորեն Լոնդոնը, ոմ հետ երաժիշտը հանդիպում է 2015թ.-ից եւ դաստիարակում որդուն, դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել սիրելիի մահվան մասին տեղեկությանը։



© NEWS.am STYLE