Յուրօրինակ շնորհավորանք. Նատալյա Եփրիկյանը կրկնել է Սերգեյ Լազարեւի մերկ լուսանկարն անկողնուց

14:06   1 ապրիլի, 2019

Հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը, ով այս տարի Ռուսաստանը ներկայացնում է «Եվրատեսիլ 2019» մրցույթում, այսօր նշում է ծննդյան օրը. երգիչը 36 տարեկան է։ Լազարեւը պրոմո-տուրով Հունաստանում է, մտերիմներն եւ ընկերները նրան անձամբ շնորհավորելու հնարավորություն չունեն։ Այդ պատճառով նրանց մեծ մասը Լազարեւին շնորհավորանքներ է հղում սոցիալական ցանցերի միջոցով։

«Comedy Women»-ի հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանն ընկերոջը յուրօրինակ կերպով է շնորհավորել. նա ծաղրանմանակել է Լազարեւի լուսանկարը, որը լուրջ աղմուկ է առաջացրել համացանցում։ Նատալյան մերկ նստած է անկողնում եւ ծածկել է մարմնի միայն մի հատվածը։ Նմանատիպ լուսանկար Լազարեւը հրապարակել էր մի քանի օր առաջ։

«Շնորհավոր ծնունդդ։ Թող տարին հաջողակ լինի, հատկապես մայիսին։ Առողջ եղիր. մայիսը սարերի ետեւում չէ։ Ամենն, ինչ անում ես, շատերի համար օրինակ է նմանվելու համար... ինձ եւս դուր է գալիս ամենն, ինչ դու անում ես»,- գրել է Եփրիկյանը։

Սերգել Լազարեւը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել Նատալյայի հրապարակումը, սակայն հրապարակել է «առաջին եւ սրտառուչ» շնորհավորանքը. նրա որդին բանաստեղծություն է կարդում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sergey Lazarev (@lazarevsergey)

«Այս շնորհավորանքը դուրս է մրցակցությունից։ Արցունքներ է առաջացնում։ Որքան եմ կարոտել։ Շրջագայությունների ընթացքում ամենաբարդը որդուցս բաժանումն է։ Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար»,- կիսվել է երաժիշտը։



© NEWS.am STYLE