Խորը լանջաբացվածքով հագուստ. Լիլուի արեւոտ լուսանկարը

18:43   1 ապրիլի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ներկայացրել է իր նոր կարպարը։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լիլուն գունավոր կոմբինեզոն է կրում, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է երգչուհու կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները եւ խոշոր ականջօղերը։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին մեջբերել էր Նարինե Բաղդասարյանի ստեղծագործությունից մի հատված․ «Եթե դուք կյանքում ստիպված լինեք մենակ վազել․․․ բոլորը ձեզ լքեն․․․ միեւնույնն է վազեք․․․ հաստատ հասնելու եք․․․ եւ երբ հասնեք՝ բոլորը կգան ձեր հետեւից․․․ բայց դուք էլ մեջքով չեք լինի, որ չտեսնեք․․․դիմացից կտեսնեք բոլորին․․․ ու նրանց գույները ձեզ կպատմեն ամեն ինչ իրենց մասին․․․»։



© NEWS.am STYLE