VARDA-ն ամուսնացել է (ֆոտո)

15:26   1 ապրիլի, 2019

Հայտնի պարուհի, VARDA Only for Ladies ապրանքանիշի սեփականատեր Վարդանուշ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է նշանադրության մատանու լուսանկարը՝ օգտագործելով ինտրիգային «իմ ճշմարիտ սիրավեպ» հեշթեգը։ VARDA-ն այդ հեշթեգով մակագրում էր սիրելիի հետ բոլոր լուսանկարները։

Որոշ օգտատերեր ենթադրել են, որ հրապարակումն ապրիլմեկյան կատակ է, սակայն VARDA-ն պաշտոնապես հաստատել է. այժմ նա երջանիկ կնոջ կարգավիճակում է։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ 

Դեռեւս չկան լուսանկարներ, որոցում հայուհին հարսանյաց զգեստով է, սակայն մամուլում բացառիկ լուսանկարներ են հայտնվել աղջիկների մանակցությամբ երեկույթից։  VARDA-ն մտերիմ ընկերուհիների հետ անմոռանալի երեկո է անցկացրել, որը յուրօրինակ մթնոլորտոում է անցել։ Աղջիկները VARDA-ին օգնել են փորձել քողը եւ կազմել ցանկությունների շարքը՝ երգչուհու բոլոր երազանքները հիշելու համար։ Զարմանալի է, որ դրանց մի մասն իրականություն է դարձել այս կարճ ժամանակահատվածում։ Հյուրերի շարքում է եղել հայտնի դերասանուհի Նատալյա Ռուդովան։



© NEWS.am STYLE