Ումի՞ց էր Քորթնին թաքնվում լողավազանում. Քարդաշյան քույրերը հայտնել են նոր եթերաշրջանի մասին

20:48   1 ապրիլի, 2019

Քարդաշյան քույրերն Instagram-ում հայտնել են «Քարդաշյանների ընտանիք» (Keeping Up With the Kardashians) շոուի նոր եթերաշրջանի պրեմիերայի մասին։ Շոուի առաջին թողարկումը եթեր է հեռարձակվել 2007թ.-ին։

Այս իրադարձության առիթով 38-ամյա Քիմ Քարդաշյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում Քարդաշյան քույրերը պատկերված են մայրիկի հետ։ Նրանք մետաքսյա զգեստներ են կրում։ «Չեմ կարողանում հավատալ, որ «Քարդաշյանների ընտանիք»-ի 16-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա այսօր գիշերը»,- գրել է Քիմը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian (@kourtneykardash)

39-ամյա Քորթնի Քարդաշյանը նոր եթերաշրջանից զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում «փրկվում է» համառ մեղվից՝ նետվելով ջուրը։ Լողավազան հասնելու ճանապարհին Քորթնին գցում է հեռախոսը։

34-ամյա Քլոե Քարդաշյանը եւս հրապարակել է անոնսը, որում շոուի գլխավոր հերոսուհիները փայլուն հագուստ են կրում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Khloé (@khloekardashian)

Ավելի վաղ համացանցում հայտնվել է ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանի թրեյլերը, որում ցուցադրվում է՝ ինչպես է Քլոեն իմանում սիրելիի դավաճանության մասին։



© NEWS.am STYLE