Սրբուկն այսօր հանդիպել է Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանին

19:05   1 ապրիլի, 2019

«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն ու եվրատեսիլյան պատվիրակության անդամներն այսօր՝ ապրիլի 1-ին, հանդիպել են Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է սփյուռքի աջակցության հարցը: 

«Երգը լսել եմ, հավանել ենք, հետաքրքրությունը շատ բարձր է նաև սփյուռքի կողմից: Համոզված եմ, որ այս տարի հաղթելու ենք:»,-նշել է Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը Սրբուկին է նվիրել աշխարհում հայ երգն ու երաժշտությունը տարածած կատարող-երաժիշտների ժողովածուն՝ հույս հայտնելով, որ օրերից մի օր երգչուհին ևս կընդգրկվի այդ ցանկում:

Թել Ավիվի եվրատեսիլյան բեմում մեր պատվիրակը հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Մինչ այդ ծրագրված է համերգային շրջագայություն Եվրոպայում: Առաջին կանգառը Նիդեռլանդներում է: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:



© NEWS.am STYLE