«Երկարությունը կարեւոր է». Եվա Ռիվասը՝ կարճ զգեստով

21:44   1 ապրիլի, 2019

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր գրավիչ կերպարը։

Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Ռիվասը սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը։ «Երկարությունը կարեւոր է»,- լուսանկարը մեկնաբանել է Ռիվասը։

Հիշեցնենք ՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր լողազգեստով լուսանկարով, որի մեկնաբանություններում գրել էր. «Այսօր հրաշալի երազ եմ տեսել։ Որքան երջանիկ եմ արթնացել՝ քնի ընթացքում ապրելով զգացմունքները, որոնք դեռեւս երբեք չեմ զգացել։ Եվ որքան ես վշատացա՝ հասկանալով, որ դա ընդամենը երազ էր»։



© NEWS.am STYLE