Չարչարող տղամարդու հետ հարաբերությունների 3 նշան

21:12   2 ապրիլի, 2019

Նշան  №1. Քեզնից առաջ, նա ոչ մեկին չի սիրել

Հենց այդ նախադասությունը ձեզ կասի ցանկացած սոցիոպատ: Նա այդ միտքը ձեզ կհասցնի տարբեր եղանակներով, բայց միշտ` ձեր ծանոթության սկզբում: Նա ձեզ կհամոզի ձեր բացառիկության մեջ, ձեզ պատվանդանի վրա կդնի, ձեզ կնայի թախծագորով հայացքով, քնքշորեն կբռնի ձեր ձեռքը, տխուր կհառաչի: Հենց դրանով է սկսել տիկին դը Տուրվելի գայթակղությունը վիկոնտ դը Վալմոնը:  

Նա ձեզ համար տիեզերական, ֆանտաստիկ սիրո մթնոլորտ կստեղծի, որպիսին աշխարհը նախկինում չի ճանաչել: Իսկ զո՞հը: Նրան մեծ պատիվ է բաժին հասել. դժբախտին ջերմացնել իր սիրով, նրան պոկել այդ խավարից,  ցույց տալ, թե ինչ սքանչելի է սիրելը եւ սիրված լինելը: Եվ նա ինքնազոհաբար սկսում է կատարել իր առաքելությունը, փոխանակ ուղեղն աշխատեցնի. ինչպե՞ս է եղել, որ մարդը հասել է հասուն տարիքի եւ ոչ մի անգամ չի սիրահարվել: Չէ՞ որ դա նորմալ չէ: 

Նշան  №2. Դուք առաջին կինն եք, որին նա իրեն արժանի է համարում 

Հազարավոր, հազարավոր կանայք հավատում են այդ հավաստիացումներին: Դե իհարկե. չէ որ դա այնքան քաղցր է հնչում, թույլ է տալիս ինքդ քեզ հաղթող զգալ մյուս բոլորի` անարժանների նկատմամբ, չէ որ  «կինը ոչնչից այնպես չի ուրախանում, որքան մրցակցուհու հանդեպ հաղթանակից»: Մրցակցուհիների: Չնայած իրականում նման բառերն ուշադիր կնոջը պիտի ստիպեին զգուշանալ. մի՞թե տարօրինակ չէ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի արժանի աղջկա չի հանդիպել: Մի՞թե նրան միայն ագահ հիմարներ են հանդիպել: Դա առաջին պահն է:  

Եվ երկրորդ պահը. երբ մարդն ասում է, թե ինքը չի հանդիպել արժանի կանանց, ո՞ւմ արժանի` իրեն:   Չափից բարձր կարծիքի չէ՞ իր մասին:  Ցավոք, կինն ուզում է միակ եւ անփոխարինելի լինել, բոլորին գերազանցող, եւ սոցիոպատը նրան տալիս է նման հնարավորություն, ինչով խորապես դիպչում է նրա սրտին: 

Պետք է ասել, որ դա գրավում է մեծ նարցիսականություն ունեցող կանանց: Այդ նարցիսականությունը ոչ միշտ է դրսեւորվում բացահայտ «Ես ամենալավն եմ» ձեւով: Այն հրաշալիորեն թաքնվում է խոնարհության տակ, հատկապես կրոնասեր կանանց մոտ:  «Ես Տիրոջ խոնարհ ծառան եմ, Աստված պահպանում է ինձ», - հենց այն կանայք, որոնց սքանչելի գլխիկներում հանկարծակիորեն նման մտքեր են առկայծում, սոցիոպատի զոհ դառնալու մեծ շանսեր ունեն: Վայելելով սեփական  առաքինությունը` նրանք չեն էլ մտածում, թե Աստված ի վիճակի է սրիկայի ուղարկել իրենց որպես ամուսին: Նման բան ուղղակի չի կարող լինել, չէ՞ որ ինքն արժանի չէ դրան:  Անվտանգության զգացողությունը նրանց զրկում է ինքնապաշտպանության բնազդից, նրանք դադարում են վախենալ սոցիոպատներից եւ հեշտորեն տրվում են նրանց հմայքին: 

Նշան  №3. Ձեր բախտը բերել է: Ինչպես երբեք

Նա պատրաստ է ձեզ ձեռքերի վրա տանել, ձեր պատվին բանաստեղծություններ հորինել, ձեզ ձեռք կմեկնի մեքենայից դուրս գալիս, նա ընդգծված կերպով քաղաքավարի է եւ կնամեծար: Նա սկսում է իրեն այդպես պահել, կինն էլ երջանկացած մտածում է.    «Օհ, Աստված իմ: Սա հենց այն արքայազնն է, որին բոլորը երազում են, բայց չգիտես ինչու, նա հենց ինձ` մեղավորիս է բաժին հասել»:

Ուրախությունից իրեն կորցրած` նա արդեն կիսով չափ կույր եւ խուլ է պաթոլոգիական հարաբերությունների այն ակնհայտ նշանների հանդեպ, որոնց մեջ ներքաշում են իրեն: 

 

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE