ԱՊՐԻԼԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   3 ապրիլի, 2019

ԽՈՅԵՐ

Եթե ցանկանում եք ռոմանտիզմ մտցնել ձեր կյանքում այսօր, ապա պետք է գործեք ինքնուրույն: Բավական է սպասեք, որ ինչ-որ մեկը կանի դա ձեր փոխարեն եւ մեղադրեք ձեր ընտրյալին անտարբերության մեջ: 

ՑԼԵՐ

Այսօր աստղերը հուշում են, որ դուք կդառնաք վամպիրի զոհ, իհարկե, փոխաբերական իմաստով: Որպեսզի թույլ չտաք ձեզ արյունաքամ անել, դուք չպետք է լուռ զոհի դերում լինեք: Այսօր պետք է պատրաստ լինեք պաշտպանվել ցանկացած հարձակումից, այդ թվում եւ՝ սիրելիի: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք ազատվել անձնական ինչ-ինչ խնդիրներից, որոնք վերջին շրջանում ձեզ անհանգստացնում էին: Աստղերը հուշում են ձեզ կոնկրետ քայլեր անել այդ նպատակով: Հնարավոր է՝ դուք պետք է զրուցեք սիրելիի հետ, իսկ եթե դուք դեռ միայնակ եք, ապա գնալ այնպիսի մի վայր, ուր հնարավորություն ունեք ծանոթություններ հաստատել: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ թյուրիմացություններից խուսափելու համար ձեզ կօգնի միայն անկեղծությունը: Ոչ մի ակնարկ, խորամանկություններ կամ խաղ. այսօր դուք կամ պետք է լռեք, կամ ասեք այն, ինչ մտածում եք: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք չպետք է վախենաք սիրելիին ասել «ոչ», իսկ եթե չեք ցանկանում նրան նեղացնել, ապա նախընտրեք «կմտածեմ» պատասխանը: Անգամ եթե դուք հեշտությամբ եք տրվում սիրելիի համոզմունքներին, այսօր իրավիճակը կարող է ստիպել ձեզ հակառակն անել՝ պնդելով ձեր խոսքը: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ բան կխաթարվի, սակայն դուք ուժ կգտնեք՝ դրա դեմ պայքարելու: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք կարծիք լսել ձեր անձնական կյանքի կողմնակի անձնավորության կողմից, բայց դուք չպետք է վիրավորվեք այն փաստից, որ ինչ-որ մեկը մտել է ձեր սիրային խնդիրների մեջ՝ առանց հասկանալու դրանք:

ԿԱՐԻճՆԵՐ

Ինչ-որ իրադարձություններ, խոսքեր, ժպիտ կամ հայացք այսօր կստիպեն ձեր սրտին ավելի արագ բաբախել: Սակայն նախքան սիրուն տրվելը, պետք է հստակ գիտակցել հնարավոր հետեւանքները: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիին քննադատաբար կմոտենաք, սակայն աստղերը հուշում են, որ քննադատությունը ոչ միշտ է տեղին, իսկ պահանջները չափից դուրս բարձր են: Արդյո՞ք ժամանակը չէ իջեցնել նշաձողը: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր տրամադրությունը փոփոխական կլինի, ինչպես եղանակը գարնանը: Ձեր սիրելիի համար դժվար կլինի հանդուրժել ձեր զգացմունքների կամակորությունները: Եթե չկարողանաք կառավարել ինքներդ ձեզ, ապա ձեր սիրելին կօգտվի ցանկացած առիթից՝ օրը ձեզանից հեռու անցկացնելու համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման ընթացքում արդիական կլինի հայելու սկզբունքը: Ձեր տրամադրությունն անմիջապես կարտահայտվի նրա տրամդարության վրա: Այնպես որ, որքան լավը լինեք այսօր, այնքան  օգուտ կունենաք:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում պետք է մոռանաք հպարտության մասին: Այն ձեզ լավ բանի չի բերի: Եթե պետք է, սիրելիին մի քանի անգամ բացատրեք ձեր տեսակետը, եթե նեղացել եք, ասեք նրան դա անմիջապես, այլ ոչ թե գաղտնի պահեք ձեր մեջ վիրավորվածությունը:



© NEWS.am STYLE