Մադոննա Հարությունյանի եւ դստեր ջերմ լուսանկարը

10:49   2 ապրիլի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։ Նա հրապարակել է իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր լուսանկարը։

Մադոննան սպիտակ զգեստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը եւ գոտին։ Ոճաբանը Instagram-ի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին, տեղադրել նաեւ դստեր հետ լուսանկարն ու շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մադոննա Հարությունյանը եւ նրա դուստրը Disney-ի ամենահայտնի մկնիկի պատկերով հագուստ էին կրում։ «Միկի եւ Մինի»,- լուսանկարների շարքը մակագրել էր Մադոննան։



© NEWS.am STYLE