Match&Go. Mango-ն առաջարկում եւ պարտավորեցնում է՝ երկարափեշ զգեստներ, փայտյա կլաթչներ եւ «համեղ» բիժուներ

15:42   2 ապրիլի, 2019

Մենք շատ ենք տխրել. վերջերս հայտնի դարձավ Երեւանում Topshop-ի փակման մասին: Անգամ համացանցի եւ բազմոցից գնումների դարաշրջանում, բրիտանական հագուստի հրաշալի եւ մատչելի օֆլայն տարածքը կստիպի, որ կարոտենք իրեն:

Մինչ այդ Երեւանում մաս-մարքեթի հիմնադիր Mango-ն ներկայացրեց իր գարնանային հավաքածուն, որն արդեն կարելի է ե՛ւ դիտել, ե՛ւ գնել: Եվ դա լավ նորություն է: Հիշեք, երբ մենք չէինք էլ երազում առեւտրային կենտրոնների եւ խոշոր ռիթեյլերի մասին, Աբովյան փողոցում համեստորեն, բայց հպարտորեն աշխատում եւ մեզ զգեստավորում էր իսպանական հսկան: Եվ այսօր բրենդը ցուցադրել է այն ամենը, ինչը couture եւ pret-a-porte ցուցադրություններից հետո թրենդի կարգավիճակ է ստացել:

Մանրածալքերի, ծաղկանախշերի, բուֆերի, կրեմագույն մոնոքրոմի, հեծանվորդի տաբատի, թայ-դայ նախշի, մետալիկի եւ ֆակտուրաների համադրությամբ Mango-ի այս հավաքածուն մեզ դրդում է ստեղծագործել, ինքնաարտահայտվել, արարել: Այդ թվում՝ հագուստի միջոցով: Գովազդային արշավին մասնակցել են ակտիվիստ Ադվոա Աբոան, նկարչուհիներ Jolie Alien-ը եւ Ժենյա Մակարովան, մարզիկ Լունա Բիյլը եւ ձեռնարկատեր Պատրիկ Շվարցնեգերը: Պատմում ենք այն մասին, թե ինչին է պետք սեւեռուն ուշադրություն դարձնել, ինչը կարող է արտաժամանակային կարգավիճակ ստանալ եւ երկար ժամանակ հաստատվել ձեր պահարանում:

Երկարափեշ  զգեստ

Ամառային տաք եւ գարնանային ցուրտ երեկոներին զբոսնելու ունիվերսալ եւ արտակարգ լուծում է՝ կարդիգանի կամ հայրիկի բաճկոնի փոխարեն: Միշտ զիլ է նայվում կոնտրաստների զուգակցությամբ՝ թեթեւ գործվածք՝ գումարած զանգվածեղ կոշիկ կամ կեդեր՝ որպես գարնանային տարբերակ: Իսկ ամռանը հագեք հյուսածո սանդալներով՝ չմոռանալով ապարանջանը կապել կոճին. ոչ ոք չի արգելի երազել ծովի մասին եւ ուրբանիստական լանդշաֆտներում հանգստի: Mango-ում կա ինչպես ուլտրանորաձեւ թայ-դայ պրինտի տարբերակ, այնպես էլ ռոմատիզմի արտաժամանակային ծաղկային դասական:

Վինտաժային լաթե կեդեր

Այնքան էլ հարմար չեն (մենք չէ՞ որ տիեզերք չենք թռչում, այլ գնում ենք մաս-մարքեթ), բայց անչափ արտակարգ զույգ է՝ ասես կա՛մ մեր, կա՛մ մեր ծնողների խորհրդային անցյալից լինի:

Միատեսակ արտակարգ են նայվում հեծանվորդի տաբատով (որոնք հենց այստեղ վաճառադարակներին կան), զգեստով, կոստյումով, վելվետե կլյոշ տաբատով կամ ամենահասարակ ուղիղ ջինսերով: 

 

Փայտե կլաթչ

Եթե թեթեւակի հոգնել եք գոտի-պայուսակների բազմաթիվ տարբերակներից, մաքրամեի տեխնիկայով պատրաստված պայուսակներից, իսկ թոութներն, ամեն դեպքում, չափից ավելի փծուն են, ապա շղթայով հարթ փայտի այս փոքրիկ կտորը նատուրալիստի համար ուրախություն կդառնա: Եվ մի դժգոհեք, որ դրա մեջ ձեր հեռախոսը հազիվ կտեղավորվի, հիշեք Jacquemus պայուսակի եւ այն մասին, որ այս բոլոր տոները եւ փոքիկ մանիֆեստները օտար են գաջեթներին ու պարտականություններին:

Իսկ մենք, մեր հերթին, կհիշեցնենք, որ այսպիսի պայուսակները ստեղծված են ոչ միայն երեկույթների համար. դրանք հրաշալիորեն կընկերակցեն սպիտակ մարզաշապիկին, ջինսին կամ մոնոքրոմ, բնական ներկապնակի մեջ պտտվող կերպարին:

Բաց երանգների ուղիղ տաբատներ

Բաց գույների ազատ ուղիղ տաբատները կատարյալ են շերտավոր եւ բարդ համադրության կերպարների ստեղծման համար: Վերեւից հագեք աստիճանական երանգի զգեստ կամ գուցե մարզաշապիկի վրա սվինշոթ  եւ թրենչ: Պրակտիկ, հարմար, հավերժորեն նորաձեւ իր է:

Հեծանվորդի տաբատներ

Անչափ դժվար է դիմադրել. հեծանվորդի տաբատները երկար ժամանակով են վերադարձել: Դժվար է ասել՝ այս մասին Քիմ Քարդաշյանն արդյոք գիտե՞ր, որի ներկայանալով՝ այս տարրն անսպասելիորեն զուգավորվեց օվերսայզ պիջակի հետ: Այսպես թե այնպես, պիստակագույն-կանաչ տարբերակը նվաճել է մեր սիրտը եւ հայտնվել այս ցուցակում:

«Համեղ» ականջօղեր

Այս տարի մաս-մարքեթով զբաղվողները որսացին խխունջների հանդեպ բլոգերների սիրո ալիքը եւ այն տեղադրեցին ամենուրեք՝ կոշիկի, բիժուտերիայի եւ նույնիսկ հագուստի վրա: Երեւանում ծովային փայլը դեռեւս սակավ է, բայց մենք, այնուամենայնիվ, կքվեարկենք փոքրիկ, համեղ բազմերանգ բյուրեղների օգտին, որոնք անսպասելի կստիպեն ժպտալ նույնիսկ ամենախստաոճ, բեյջով կոստյումի հետ կրելիս: Իսկ եթե դրանք կրեք թափվող զգեստի, կեդերի եւ կարդիգանի հետ, ապա անչափ հեշտ կարելի է հայտնվել 70-ական թվականների ամենաաղմկոտ երեկույթներում:

Անի Մովսիսյան 



© NEWS.am STYLE