Ջուսը՝ համարձակ կերպարում

11:53   2 ապրիլի, 2019

Երգչուհի Ջուսը, որը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ներկայացրել  իր նոր կերպարը։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Ջուսը վառ կերպարում է. նա ընտրել է փայլուն կարճ զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ, խորը դեկոլտեով երկարափեշ երեկոյան զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Ջուսը պատկերված էր բեմում՝ ելույթի ընթացքում։



© NEWS.am STYLE