12:47 2 ապրիլի, 2019Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, կիսվել է ընտանեկան լուսանկարով։
.jpg)
Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է քրոջ դստեր հետ։ «Իմ ամենամաքուր, ամենաանկեղծ ու անշահախնդիր սեր... Իմ լույսի կտոր»,- լուսանկարը ջերմ մակագրել է Իննան։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին շագանակագույն կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Տենց նուրբիկ-մուրբիկ մի նայեք է, կարատեի նարնջագույն գոտի ունեմ։ Իսկ ի՞նչ սպորտաձեւի եք հաճախել կամ հաճախում դուք»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։