Ինչպես անվանել երեխային. Քիմ Քարդաշյանը հայկական անուններ է որոնել

14:26   2 ապրիլի, 2019

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Jimmy Kimmel Live շոուի ընթացքում խոստավանել է, որ վերջերս զբաղվել է հայկական անունների ուսումնասիրությամբ. Քիմն ու նրա ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, սպասում են չորրորդ երեխայի ծնունդին։ Քիմը նշել է, որ որոնել է հայ տղաների անուններ, ինչն ի պատասխան Ջիմին կատակել է. «Ես եւս»։

Քարդաշյանը հայտարարել է, որ իրեն ամեն դեպքում հաջողվել է համապատասխան անուն գտնել, սակայն հաղորդավարն ընդհատել է նրան եւ առաջարկել երեխային տալ Ջերի անունը, ինչպես Ջերի Թարքանյանը՝ հայ հայտնի բասկետբոլային մարզիչ։ «Դա լավ անուն է»,- նշել է նա։

Քիմը, սակայն, հակված է ապագա երեխային Ռոբ անվանել՝ ի պատիվ կրտսեր եղբոր։ «Իրականում ես արդեն մի անվան մասին մտածել եմ։ Անկեղծորեն մտածում եմ նրան Ռոբ անվանել՝ ի պատիվ եղբորս։ Ինքս եմ կայացրել այդ որոշումը, եւ Քանյեն աջակցել է ինձ։ Բացի այդ՝ եղբայրս՝ Ռոբը, եւս հավանության է արժանացրել իմ ընտրությունը։ Այնպես որ դա միակ անունն է փոքրիկի համար»,- շոուի ընթացքում հայտարարել է Քարդաշյանը։

Մի քանի ամիս առաջ հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մոտակա ժամանակաշրջանում չորրորդ անգամ ծնողներ կդառնան։ Այս անգամ եւս փոքրիկին կրում է փոխնակ մայրը։



© NEWS.am STYLE