«Վերջին երեկոն Պրահայում». Տաթեւիկ Ադումյանն՝ առանց դիմահարդարման

19:49   2 ապրիլի, 2019

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկանայով առանց շպարի։

Դերասանուհին գտնվում էր Պրահայում, որտեղ վերջին երեկոն է անցկացրել։ Տաթեւիկը լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ «Վերջին երեկոն Պրահայում»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին՝ օգտագործելով «առանց դիմահարդարման», «առանց ֆիլտրի» հեշթեգերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը ներկայացել էր գարնանային ոճով եւ շնորհավորել կանանց տոնի կապակցությամբ։ «Գարուն է բացվում, եւ բնությունն արթնանում է քնից։ Կանայքս այսօր ավելի շատ ենք ժպտում, ավելի գնահատված ենք մեզ զգում, ավելի հպարտ ենք քայլում՝ անկախ տարիքից եւ ընտանեկան կարգավիճակից։

Բայց մի բան հաստատ է։ Կինն է կյանքի աղբյուրը։ Առանց կնոջ կյանքը շատ ավելի դժգույն է եւ դատարկ։ Բայց չեմ ցանկանում, որ միայն այսօր կինը լինի գնահատված, միայն այսօր լինի սիրո ձևական նշաններով շրջապատված։ Տարվա ամեն եղանակ, ամսվա ամեն օր, օրվա ամեն ժամ լի է սեր տալու եւ ստանալու առիթներով։ Կինն ավելի ուժեղ է, քան ցույց է տալիս... Եվ այդ ուժը չցուցադրելը, դրա մասին չբղավելը միայն իսկական ուժեղին է բնորոշ։

Լինե՜նք ուրեմն ուժեղ, մնա՜նք գեղեցիկ, չունենա՜նք այդ ուժը ցուցադրելու անհրաժեշտություն, սեր տալով եւ ստանալով գեղեցկացնե՜նք աշխարհը։ Շնորհավոր տոնդ, հայ մայր, հայ աղջիկ, հայ տատիկ և հայ կին»,- մեկնաբանություններում գրել էր Տաթեւիկ Ադումյանը։



© NEWS.am STYLE