«Եվրատեսիլ 2019». 2-րդ կիսաեզրափակիչում Սրբուկը ելույթ կունենա առաջինը

18:53   2 ապրիլի, 2019

Մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ 2019» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա առաջինը։ Այս մասին հայտնում է «Armenia in Eurovision» Instagram-յան էջը։

Սրբուկը Թել Ավիվում կայանալիք երգի մրցույթում կներկայացնի «Walking Out» երգը, որի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։ Նշենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի Թել Ավիվում մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։



© NEWS.am STYLE