Կառլ Լագերֆելդը վիդեոխաղի հերոս է դարձել

15:35   22 հունիսի, 2013

Chanel նորաձեւության տան հանրահայտ դիզայներ Կառլ Լագերֆելդը վիդեոխաղ է թողարկել: Խաղի նպատակը սեւ ակնոցը հանելն է, որը վաղուց դարձել է Լագերֆելդի կերպարի անբաժանելի մասը:

Բրիտանական Vogue-ի փոխանցմամբ, այդ անելն այնքան էլ դյուրին չէ. Tokidoki կերպարների ոճով պատկերված Կառլն այնպիսի հնարքներ է կատարում, որ նրան հասնելը գրեթե անհնար է: Հետաքրքիր է, որ եթե, այնուամենայնիվ, հաջողվում է հանել ակնոցը, հետեւում հայտնվում է եւս մեկը, հետո՝ երրորդը եւ այդպես շարունակ:

Խաղը դարձել է արեւային ակնոցների տարածող Optic 2000-ի հետ Կառլ Լագերֆելդի համագործակցության փուլերից մեկը: Հիշեցնենք, որ դիզայներն ապրանքանիշի հետ ակնոցների շարք է թողարկել: Կառլ Լագերֆելդից ակնոցը վերցնելու փորձ կարելի է կատարել jeveuxleslunettesdekarl.com կայքում:



© NEWS.am STYLE