Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին Instagram-ում համատեղ հաշիվ են բացել

13:01   3 ապրիլի, 2019

Ուրախալի նորություն Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի երկրպագուների համար։ Այսօր Instagram-ում հայտնվել է Սասեքսի դքսուհու եւ դուքսի պաշտոնական հաշիվը՝ @sussexroyal։

«Բարի գալուստ Instagram-ի մեր պաշտոնական էջ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորությանը՝ ձեզ հետ կիսվելու ամենով, ինչ մեզ առաջ է մղում, ամենով, ինչին մենք աջակցում ենք, կարեւոր հայտարարություններով եւ հիմնական հարցերի վրա լույս սփռելու հնարավորությանը։ Շնորհակալ ենք ձեր աջակցության համար եւ ողջունում ենք ձեզ @sussexroyal-ում»,- ասված է առաջին հրապարակման մեջ։

Առաջին հրապարակման մեջ 37-ամյա Մեգանը եւ 34-ամյա Հարրին լուսանկարների շարք են տեղադրել թագավորական ճանապարհորդությունից։

Հրապարակումը մեկնաբանել է Մեգանի ոճաբանը՝ Ջեիկսա Մալունին։ Նա սրտիկի տեսքով սմայիկներ է օգտագործել։ Էջը խոստանում է բավական հայտնի լինել, քանի որ հավանումների քանակը արագորեն աճում է։

Ավելի վաղ՝ նախքան Եղիասաբեթ Երկրորդր թոռնիկի հետ ամուսնանալը, Մարքլը ջնջել է սոցիալական ցանցերի իր բոլոր էջերը։ Սակայն տեղեկություններ էին տարածվել, որ նորաթուխ դքսուհին հետեւում է իր մասին հրապարակումներին եւ մեկնաբանություններին, իսկ երբեմն այլ էջով քննարկումների մեջ է մտնում։

Լուսանկարը՝  globallookpress



© NEWS.am STYLE