Կոսմետոլոգի խորհուրդները. դեմքի երիտասարդացնող դիմակ

16:40   22 հունիսի, 2013

Բազմաթիվ կանայք եւ աղջիկներ հսկայական գումարներ են ծախսում կոսմետիկայի համար: Առանձնակի ուշադրության են արժանանում այնպիսի միջոցները, որոնք օգնում են երկար պահպանել երիտասարդությունը: Ինչպես կարելի է տնային պայմաններում եւ առանց մեծ ծախսի դեմքի երիտասարդացնող դիմակ պատրաստել, կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

«1 ճաշի գդալ փոքր-ինչ հալեցրած սերուցքային կարագը խառնում ենք 1 ձվի դեղնուցին, ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ քաղցր խնձորի կամ քաղցր սալորի տրորած միջուկ: Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք եւ քսում դեմքին ու պարանոցին: 15 րոպե անց դիմակը մաքրում ենք տաք ջրի մեջ թաթախված բամբակե բարձիկով: Այս դիմակն օգնում է թարմացնել թորշոմած մաշկը եւ ազատվել մանր կնճիռներից»:



© NEWS.am STYLE