Nipsey Hussle-ի սպանության մեջ կասկածվողին ձերբակալել են հոգեհանգստի ընթացքում միջադեպից հետո

16:08   3 ապրիլի, 2019

Լոս Անջելեսում ոչ մի կերպ չեն կարողանում ուշքի գալ հայտնի ռեփ կատարողի սպանությունից հետո։ Nipsey Hussle-ը սպանվել է սեփական խանութի մուտքի մոտ։ Նա ամուսնացած էր եւ երկու երեխա ուներ։ Երաժիշտի սպանության վայրում ծաղիկներ են դրված, մոմեր եւ փափուկ խաղալիքներ։

Nipsey Hussle-ի երկրպագուներն անկարգություն են կազմակերպել՝ պահանջելով բռնել եւ պատժել մեղավորին։ Հոգեհանգստի արարողության ընթացքում մի քանի տհաճ միջադեպ է գրանցել. մասսայական խուճապի եւ քաոսի ընթացքում մի խումբ մարդիկ սկսել են տարբեր կողմեր վազել, իսկ 19 մարդ, որոնք տուժել են հրմշտոցի ընթացքում, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Սակայն ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվողին։ Նա երաժիշտի ծանոթն է՝ Էրիկ Հոլդերը, ով արդեն ցուցմունք է տվել։ Նրա խոսքով՝ ինքն ու Էրմիասն անձնական կոնֆլիկտ են ունեցել։ Նա վերադարձել է զենքով, սպանել ռեփերին եւ վիրավորել եւս երկու մարդու։

Հայտնի է, որ Nipsey Hussle-ը մեծացել է ավազակային թաղամասում եւ առչություն ունեցել հանցավոր խմբի հետ։ Սակայն վերջին տարիներին նա հեռացել է մաֆիայից եւ զբաղվել բարեգործությամբ։ Նա ակտիվորեն օգնել է աղքատ սեւամորթներին, որպեսզի նրանք չներգրավվեն փողոցային դաժան իրականությանը։



© NEWS.am STYLE