Մենք պատրաստ չէինք սրան. ամենամեծ սփոյլերն Արյա Սթարկից

14:03   3 ապրիլի, 2019

«Գահերի խաղը» սերիալի պրոդյուսերները եզրափակիչ եթերաշրջանից առաջ գրգռել են երկրպագուների հետաքրքրությունը։ Մի քանի ժամ առաջ նրանք հրապարակել են նոր թրեյլեր, որում պատկերված է դատարկ Վինթերֆելը։

Նրանք նաեւ հոլովակ են հրապարակել, որում կարելի է տեսնել՝ ինչպես են ստեղծվել ութերորդ եթերաշրջանի հատուկ էֆեկտները։

Դրանց հետ կարող է մրցակցել դերասանուհի Մեյսի Ուիլյամսի հայտարարությունը, որը կուլտային սերիալում մարմնավորում է Արյա Սթարկի կերպարը։ Հարցազրույցներից մեկում նա խոսել է «Գահերի խաղ»-ի վերջաբանի եւ իր հերոսուհու ճակատագրի մասին։

Նա նշել է, որ Արյան մահանալու է, սակայն, ամեն դեպքում, հայտարարել է, որ դա կատակ է ապրիլի 1-ի առիթով։



© NEWS.am STYLE