Անսպասելի հայտարարություն. Քարդաշյան քույրերը վնա՞ս են հասցնում դեռահասների առողջությանը

18:03   3 ապրիլի, 2019

Բրիտանացի դերասանուհի Ջամիլա Ջամիլը Քարդաշյան քույրերին մեղադրել է քաշի նվազեցման համար նախատեսված սառնաշաքարի, թեյերի եւ կոկտեյլների առաջխաղացման մեջ, որոնք վնասում են նրանց անչափահաս երկրպագուների առողջությանը, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը։

Джамила Джамил

Ջամիլը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Քլոե Քարդաշյանը հերթական անգամ Twitter-ում կիսվել է նիհարելու համար նախատեսված կոկտեյլների լուսանկարով։ Ջամիլը մեկնաբանություններում գրել է. «Եթե դուք չափազանց անպատասխանատու եք՝ ա՝ խոստովանելու համար, որ կազմվածքը պահպանելու համար ունեք ոչ միայն այս մթերքը, այլեւ անձնական մարզիչ, սննդաբան, հնարավոր է՝ նաեւ շեֆ-խոհարար եւ պլաստիկ վիրաբույժ, բ՝ ընթերցողներին պատմելու համար կողմնակի ազդեցության մասին, դա ստիպված կլինեմ ես անել»։ Ավելի ուշ Ջամիլը ջնջել է գրառումը։

Քլոեն իր հերթին հարցազրույց է տվել «Նյու Յորք Թայմս»-ին՝ հայտարարելով, որ երբեք անձնական խոհարար չի ունեցել, որ հաճախ է Snapchat-ում կիսվում իր մարզումների տեսագրություններով՝ բոլոր ցանկացողների ցուցադրելով՝ ինչպես է իրեն հաջողվում պահպանել կազմվածքը։

Ջամիլա Ալիա Բերտոնը բրիտանացի դերասանուհի է։ Նա հայտնի է The Good Place, Hollywood Game Night եւ այլ սերիալներում դերակատարումներով։ Ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ։ BBC-ի եթերում վարել է The Official Chart ռադիոհաղորդումը։



© NEWS.am STYLE