«Հավատացեք ձեր երազանքին, եւ այն անպայման իրականություն կդառնա». Անահիտ Սիմոնյանի նուրբ կերպարը

13:53   3 ապրիլի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կոչ է արել հավատալ երազանքին։

Instagram-ում տեղադրված լուսանկարում երգչուհին նուրբ կերպարում է եւ վանդակավոր հագուստ է կրում։ «Բարի առավոտ, երկիր։ Թող այսօր իրականություն դառնա ամենն, ինչի մասին լռում ենք։ Հավատացեք ձեր երազանքին, եւ այն անպայման իրականություն կդառնա»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը պատասխանել էր իրեն ուղղված հարցերին եւ հայտնել՝ ինչպես է ծանոթացել ամուսնու՝ երգիչ Հայկոյի հետ։ Անահիտ Սիմոնյանը տեղադրել էր է իր եւ Հայկոյի համատեղ կատարման մի հատվածը եւ գրել. «Հենց այսպես, միայն 9 տարի առաջ»։



© NEWS.am STYLE