«Թարմ խեցգետնից պատրաստված քաբաբը ռումբ է, չեք կարող կշտանալ համից». Коммерсантъ.FM

19:29   3 ապրիլի, 2019

«Коммерсантъ. FM»-ի տեսաբան Պյոտր Վորոնկովը ռադիոընկերության եթերում պատմել է Հայաստանի գեղեցկության եւ հենց այս եղանակին ճանապարհորդելու առավելությունների մասին։

«Հայաստանն այսօր։ Ցանկանում էի ճանապարհորդություն առաջարկել մայիսյան տոներին, սակայն այդ ամենը կապված է իրարանցման, գների եւ նյարդերի հետ։ Թեեւ եթե մտածել եք, անպայման մեկնեք։ Պարզապես Հայաստանի լեռների, գետերի, ամբողջ բնության, տեսարժան վայրերի, կոլորիտի եւ բույրերի վեհություն, իմ կարծիքով, իրարանցում տանել չեն կարողանում։ Ի՞նչ կասեք շիկացած ավազի վրա պատրաստված հայկական խիտ սուրճը խմելու եւ ամբողջ ընթացքում ինչ-որ տեղ շտապելու մասին՝  նայելով ժամացույցին։

Դա նույնքան անմիտ է, որքան 2 րոպեի ընթացքում փորձել պատմել աշխարհում առաջին քրիստոնեական պետության հուշարձանների հնության մասին։ Մի անգան պարտադիր ծրագրերի շարք կնվիրեմ այդ թեմային։ Բայց ճանապարհորդության համար ամենահարմար եղանական է սկսվում»,- նշել է Վորոնկովը։

Լրագրողի խոսքով՝ հիմա Հայաստան այցելելու ճիշտ ժամանակն է, քանի որ հյուծող շոգ չէ. «Ամենուր կանաչ է, ծաղիկներ, իսկ օդն այնքան լի է թարմությամբ, որ այն կարելի է ճաշակել որպես տեղի գլխավոր նրբահամ կերակուր։ Ի դեպ, կերակուրների մասին՝ խորոված, քաբաբ, տոլմա. այս հիասքանչ ճաշացանկը ձեզ կառաջարկեն Կովկասի շատ այլ երկրներում։ Այդ պատճառով մեկնում ենք Սեւանա լիճ՝ ճաշակելու յուրօրինակ կերակուր։ Դա եւս քաբաբ է, բայց պատրաստված խեցգետնից. համից չես կշտանա։

Իսկ ձուկ խորհուրդ կտամ փորձել Գառնի-Գեղարդում՝ ձորակում, ուր հոսում է Ազատ գետը։ Հարցրեք տեղացիներից. ճանապարհով վարում եք դեպի ներքեւ. այնտեղ իշխան եւ ստերլետ են բուծում։

Պատրաստում են սրճարանում։ Բանջարեղենով եւ համեմունքով շոգեխաշում են այնպես, ինչպես կյանքում երբեք չեք փորձել։ Իսկ ստերլետը պատրաստում են գրիլի վրա։ Կրկին ապշեցուցիչ համեղ է։ Արդեն ժամանակ է, թեեւ նոր էի սկել պատմել Հայաստանի մասին»…

Լուսանկարները՝ Exler.ru



© NEWS.am STYLE