«Միշտ գեղեցիկ եւ կանացի». Լուիզա Ներսիսյանի շքեղ կերպարը

18:45   3 ապրիլի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։

Այս անգամ եւս դերասանուհին հիացրել է իր ոճային կերպարով։ Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում վառ գույնի զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերն ու վառ դիմահարդարումը։ «Միշտ գեղեցիկ եւ կանացի», «Արքայադուստր»,- մեկնաբանություններոմ գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը ցուցադրել էր իր շքեղ կերպարը։ Նա երեկոյան սպիտակ զգեստ էր կրում, որն առանձնանում էր բաց ուսերով։ Դերասանուհին նախընտրել էր երեկոյան սանրվածք եւ վառ դիմահարդարում։



© NEWS.am STYLE