Մազափունջ եւ վառ կարմիր զգեստ. Անահիտ Կիրակոսյանի շքեղ ոճը

20:01   3 ապրիլի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել է իր շքեղ կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում։ Նա վառ կարմիր զգեստ է կրում, որը համադրել է նույն երանգի գլխազարդի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ, բայց նկատելի դիմահարդարումը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել դերասանուհուն՝ նշելով, որ մազափունջը նրան շատ է սազում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին մարգարիտներով զարդարված սեւ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացրել էին նմանատիպ ականջօղերը։ Անահիտ Կիրակոսյանն արտահայտիչ դիմահարդարմամբ էր, շուրթերն ընդգծված էին վառ գույնով։



© NEWS.am STYLE