Վոլոչկովան Ջիմ Քերիի սիրելի՞ն է եղել, եւ ի՞նչ է գտել Սոբչակը բալետի արտիստի ննջարանում (վիդեո)

10:11   4 ապրիլի, 2019

Երդվյալ թշնամիներ Քսենիա Սոբչակը եւ Անաստասիա Վոլոչկովան հանդիպել են եւ շփվել Youtube-յան «Осторожно Собчак» հաղորդման շրջանակներում։ «Ով անցյալը հիշի...»,- որոշել են հեռուստահաղորդավարուհին եւ բալետի արտիստը, գինի խմել, խոսել…

Ընդ որում, ստիպված են եղել ամեն դեպքում հիշել անցյալը: Քսենիան զրուցակցին վիրավորելու առիթը բաց չի թողել. նշել է, որ Անաստասիան հանդուգն պահվածք է դրսեւորում, անպատշաճ հագուստ ընտրում, հայհոյում, ընկերություն անում Նիկիտա Ջիգուրդայի հետ եւ հանրային եղանակով հարաբերություններ պարզում մարդկանց հետ։

«Ինձ մոտ ամեն ինչ շքեղ է՝ շքեղ առանձնատուն, շքեղ «Մայբախ», հրաշալի դուստր, մասնագիտություն, որով ես զբաղվում եմ եւ կարող եմ հպարտանալ. դա այն է, ինչին դու նախանձել ես ամբողջ կյանքում եւ շարունակում ես անել»,- ասել է նա։ Բացի այդ՝ Անաստասիան Քսենիայի համար էքսկուրսիա է կազմակերպել առանձնատանը։ Աբսուրդային էր Ջիմ Քերիի հետ կապված պատմությունը, ում հետ Վոչոլկովան իբրեւ սիրավեպ է ունեցել։ Այո՛, բալետի արտիստը լրջորեն վստահեցնում էր, որ իրենք հարաբերություններ են ունեցել, եւ նա մասնավոր ինքնաթիռով Մոսկվա է ժամանել իր եւ ոչ թե կինոփառատոնի համար։ Սոբչակն, իհարկե, զվարճանում էր։

Ի դեպ, Սոբչակը «խուզարկել է» պարուհու ննջարանը եւ պահարանին իր գտել, որն այդպես էլ չեն ցուցադրել. «Թուհ։ Ես ցանկանում եմ լվանալ ձեռքերս»,- ծիծաղելով ասաց Սոբչակը։



© NEWS.am STYLE