«Oops!… I Did It Again». Բրիթնի Սփիրսը հայտնվել է հոգեբուժական հիվանդանոցում

12:03   4 ապրիլի, 2019

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը գրանցվել է հոգեբուժական հիվանդանոցում՝ բուժման մեկամսյա կուրս անցնելու համար։ Այս մասին հայտնում է «ԹիԷմԶԻ» պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հրատարակության զրուցակիցները հայտնել են, որ երգչուհու մոտ հոգեկան առողջության խնդիրները սկսվել են հոր՝ Ջեյմի Սփիրսի հիվանդության հետ կապված ապրումների պատճառով։ Նա երկու վիրահատության է ենթարկվել աղիների հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք հայտնավերվել են նախորդ տարվա ավարտին։ Երկրորդ վիրահատությունից հետո, որը վերջերս է արվել, բարդություններ են սկսվել։

Հաղորդվում է, որ Բրիթնի Սփիրսը բժիշկների հսկողության ներքո է գտնվում 2008թ.-ից։



© NEWS.am STYLE