Քսենիա Սոբչակը եւ Բոգոմոլովի նախկին կինը՝ Դարյա Մորոզը՝ Ալեքսանդր Արուտյունովի ցուցադրությանը

11:09   4 ապրիլի, 2019

Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովի ցուցադրությունը, որին ներկա են գտնվել նաեւ Դարյա Մորոզը, Մաշա Ֆյոդորովան, Վլադ Լիսավեցը եւ այլք, հայտնում է Spletnik-ը։

Ксения Собчак

Սակայն կուլուարային զրույցներում քննարկվում էր ոչ այնքան հավաքածուն, որքան նույն միջոցառմանը Քսենիա Սոբչակի եւ Դարյա Մորոզի ներկայությունը։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա ավարտին լուրեր տարածեցին, որ Սանկտ Պետերբուգի առաջին քաղաքապետի դուստրը հանդիպում է դերասանուհու նախկին ամուսնու՝ Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Իսկ օրերս ռեժիսորը պատահաբար հաստատեց այդ տեղեկությունները՝ Instagram-ում հրապարակելով Քսենիայի լուսանկարը։

Ксения Собчак

Ընդ որում, կանայք հազիվ թե փոխադարձ պահանջներ ունենան միմյանցից. լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Դարյայի կողքին տղամարդ կա։ Սակայն թե Սոբչակը, թե Մորոզը նախընտրել են ցուցադրությանը հայտնվել առանց ուղեկիցների։

Дарья Мороз

Անդրադառնալով հավաքածուին. դրանում տիեզերական թեմա էր նկատվում, որը դիզայներն արտահատել էր մանկական լուսանկաների տեսքով տիեզերագնացների պրինտերով։ Ընդ որում, սառը աստղերի շարքում ռոմանտիկայի պակաս չկար. զգեստները զարդարված էին ծալքազարդերով եւ բոլորածալերով, իսկ մոդելների ձեռքին համեստ փնջեր էին։

Показ Alexander Arutyunov сезона осень-зима 2019/2020Маша ФедороваЭвелина Хромченко

Լուսանկարները՝ Сплетник



© NEWS.am STYLE