Լետիցիա թագուհին այս գարնան ամենանորաձեւ պրինտով հագուստ է կրում

16:06   4 ապրիլի, 2019

Լետիցիան ոչ միայն Իսպանիայի, այլեւ խիստ եւ զուսպ կերպարների թագուհին է։ Այսպիսի կերպարներից մեկը թագուհին ցուցադրել է Մադրիդում միջոցառման ընթացքում, որը նվիրված էր հոգեկան խանգարումների կանխարգելմանը։

Իսպանիայի առաջին տիկինն այս միջոցառմանը մասնակցում էր կապույտ տաբատով եւ այս գարնան ակտուալ պուտավոր բլուզով։ Կերպարն ամբողջացրել էին Hugo Boss ապրանքանիշի բարձրակրունկները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images 



© NEWS.am STYLE