Սիրուշոն եւ Սեբուն նոր աշխատանք կներկայացնեն

15:03   4 ապրիլի, 2019

Երգչուհի Սիրուշոն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից արդեն հասցրել է լուսանկարներ հրապարակել։

Այսօր տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին հայտնել է, որ շուտով նոր աշխատանք կներկայացնի երգիչ Սեբուհի հետ։ «Մենք աշխատում ենք ինչ-որ բանի վրա»,- գրել է Սիրուշոն։ Հետեւորդներն անմիջապես արձագանքել են հրապարակմանը՝ նշելով, որ անհամբերությամբ սպասում են նոր աշխատանքին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիրուշոն վառ վերնազգեստ էր կրում, որը համադրել էր արեւային ակնոցի հետ։ «Երաժշտությունը, որ լսում եք, կարող է փոխել ձեր աշխարհայացքը»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ երգչուհին։



© NEWS.am STYLE