Պրիգոժինի հոբելյանին Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի վրա «գրոհել են» երկրպագուները

16:36   4 ապրիլի, 2019

Հայտնի հումորիստ եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ, մասնակցել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի 50-ամյակի միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին ռուսական շոուի բիզնեսի բոլոր գույները։ Հրավիրված էին նաեւ Ժաննայի երգչուհի ընկերուհիները՝ Յուլյա Կովալչուկը (Ալեքսեյ Չումակովի կինը), Ժասմինը եւ Ալսուն։ Հենց այս կանանց է Ժաննան իր երկրպագնուներն անվանել։

Юлия Ковальчук, Жанна Мартиросян, Жасмин и Алсу

«Պաշտում եմ, երբ ինձ մոտենում են հիացած երկրպագուները եւ լուսանկարվում են ինձ հետ»,- լուսանկարը մակագրել է Ժաննան։ Մակագրությունը ծիծաղեցրել է Գարիկին, ով միանգամից երեք ծիծաղող սմայլիկ է օգտագործել։

Алсу, Иосиф Пригожин и Жанна Мартиросян

«Ժաննա, այսօրվա տոնի ընթացքում ես ասացի, որ դու ավելի լավ ես կատակում, քան ամուսինդ։ Այդ մասին ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել».- գրել է ռուս հայտնի հումորիստ Միխայիլ Գրուշեւսկին, որը հիացած է Մարտիրոսյանի կնոջ հումորով։

Անդրադառնալով երեկույթին. հոբելյարն աղմկոտ միջոցառում է կազմակերպել Hyatt Regency Moscow Petrovsky Park հյուրանոցում, որին հրավիրել է մոտ 500 ընկերոջ եւ կոլեգայի։

Иосиф Пригожин и Гарик Мартиросян

Հրավիրվածների շարքում էին նաեւ Յանա Ռուդկովսկայան, Ալսուն , Ժասմինը, Յուլյա Կովալչուկը եւ Ալեքսեյ Չումակովը, Լերա Կուդրյավցեւան, Օլգա Օրլովան, Ելենա Պերմինովան, Իրինա Դուբցովան, Լոլիտա Միլյավսկայան, Դմիտրի Դիբրովը, Ալեքսանդր Ռոզենբաումը եւ այլք։

Дмитрий Дибров и Александр РозенбаумВалерия и Иосиф ПригожинАтрибутика праздникаЛера Кудрявцева и Егор Крид

 



© NEWS.am STYLE