«Ես եւ իմ գեղեցիկ տղամարդը». Աննա Թովմասյանի եւ Արամեի լուսանկարը

21:43   4 ապրիլի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Աննան Instagram-ում տեղադրել է իր եւ ամուսնու՝ երգիչ Արամեի լուսանկարը։ Աստղային զույգն առօրյա հագուստ է կրում։ «Ես եւ իմ գեղեցիկ տղամարդը։ Բոլորին լավ օր եմ մաղթում»- մեկնաբանություններում գրել է երգչուհին։ Հետեւորդները նշել են, որ նրանք գեղեցիկ զույգ են եւ ներդաշնակ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վանդակավոր կոստյում էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի եւ աքսեսուարների՝ ժամացույցի ու մատանու հետ։ Երգչուհին վառ դիմահարդարում էր ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Դեպի նկարահանման տաղավար»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE