20:43 4 ապրիլի, 2019Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Մարինկան պատկերված է Հասմիկ Խոջյանի հետ. դերասանուհիներն այս շրջանում նկարահանվում են «Էլենի օրագիրը 2» սերիալում։

Թե Մարինկան, թե Հասմիկը վառ կերպարում են։ Մարինկա Խաչատրյանը սեւ զգեստ է ընտրել, որը համադրել է կապույտ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակն ու բարձրակրունկները։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն է տվել ջինսե տաբատին, որը համադրել է մուգ վարդագույն կոստյումի եւ բարձրակրունկ կոշիկների հետ։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարինկան Մոսվկայում արված լուսանկարներ էր տեղադրել իր միկրոբլոգում։ Նա ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ բաճկոնը եւ գլխարկը։