Սոֆի Մխեյանն՝ առանց դիմահարդարման

19:43   4 ապրիլի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով առանց շպարի։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին առօրյա կերպարում է՝ վառ բլուզ եւ գունավոր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, միայն օգտագործել է առանց դիմահարդարման հեշթեգը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարներն արված էին Աղվերանում, որտեղ առատ ձյուն էր տեղացել։ Ոճային երգչուհին կադրին կից հումորային գրառում էր արել․ «Իսկական «Կանաչ» Գարուն... Մարտի 30 / 2019 Աղվերան»։



© NEWS.am STYLE