Հայտնի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին հինգերերոդ անգամ հայր է դարձել

12:03   5 ապրիլի, 2019

Հայտնի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին եւ նրա 44-ամյա կինը՝ Թանան, հինգերորդ անգամ ծնողներ են դարձել։ Երջանիկ ծնողներն Instagram-ի էջում արդեն հրապարակել են նորածին որդու՝ Օսկարի լուսանկարը։

«Երեք BAFTA, մեկ «Էմմի», եւ մենք վերջապես «Օսկար» ունենք։ Ծանոթացեք, Օսկար Ջեյմս Ռազմին է։ Նա լույս աշխարհ է եկել այսօր՝ գրեթե ժամը 1-ին` լանչի ժամին»,- նկատել է հինգ երեխաների հպարտ հայրը։

Картинки по запросу гордон рамзи

Զույգի ավագ երեխաներն արդեն մեծ են՝ նրանց դուստրը՝ Մեգանը, 21 տարեկան է, Մատիլդան՝ 17, 19-ամյա Ջեքը եւ Հոլին երկվորյակներ են։ Իսկ փոքրիկն արդեն Instagram-ի սեփական էջն ունի, որն արդեն աստղային հետեւորդներ է հավաքում. նրանց թվում է Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների 20-ամյա որդի Բրուքլին Բեքհեմը։

Գորդոն Ռամզին բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար է։ Նրա ռեստորանները միշլենյան 16 աստղի են արժանացել։ Լոնդոնյան Restaurant Gordon Ramsay ռեստորանը միշլենյան 3 աստղ ունի։ Ռամզին վարում է բրիտանական The F-Word, Ramsay’s Kitchen Nightmares շոուները, ինչպես նաեւ դրանց ամերիկյան տարբերակները։



© NEWS.am STYLE