Լետիցիա թագուհին՝ Zara ապրանքանիշի նորաձեւ շրջազգեստով

11:45   5 ապրիլի, 2019

Թագուհի Լետիցիան ամենաոճային առաջին տիկիններից մեկն է։ Նա չի վախենում հանրության շրջանում կրկին նույն կերպարով հայտնվել եւ հաճախ է տարածված ապրանքանիշերի հագուստ կրում։ Իսպանիայի առաջին տիկինը  Մադրիդում կազմակերպված միջոցառման է մասնակցել, որի համար ընտրել էր  Zara ապրանքանիշի՝ օձի կաշվի պրինտով զգեստը, որը զարդարված է կաշվե գոտիով։ Ֆելիպե Վեցերորդ թագավորի կինն այն համադրել էր Hugo Boss-ի սեւ բլուզի եւ Magrit ապրանքանիշ զամշե երկարաճիտ կոշիկների հետ։

Ի դեպ, թագուհին այս կերպարով արդեն հասցրել էր ընդունելության մասնակցել։ Նա չի վախենում կրկնություններից, ինչպես Բրիտանական թագավորական ընտանիքի նորաձեւ անդամներից մեկը՝ Քեյթ Միդլթոնը։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE